Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կրտսեր քույրը բարձր պաշտոն է զբաղեցրել երկրի իշխող կուսակցությունում: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Կիմ Յո Չժոնը, որը, հավանաբար, 27 տարեկան է, զբաղեցրել է դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեում:
Հաղորդվում է, որ Կիմ Յո Չժոնը, բացի ավագ եղբորից, միակն է իրենց ընտանիքում, ով պաշտոնապես աշխատում է Հյուսիսային Կորեայի կառավարությունում: