Թուրքիայի քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը խորհրդարան է ներկայացրել Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ճանաչելու և ներողություն խնդրելու օրինագիծ։
En Son Haber կայքի փոխանցմամբ՝ օրինագծում նշվում է, որ նախագահ Էրդողանը խորհրդարանում պետության անունից պետք է պաշտոնապես ներողություն խնդրի, հաջորդ օրը գնա կոտորածի վայրերից մեկը և այնտեղ ընթերցի ներողության տեքստը։
Նշվում է, որ պաշտոնապես ներողություն խնդրելուց հետո մեկ տարվա ընթացքում պետք է խորհրդարանում ստեղծվի հատուկ հանձնաժողով, և բացվեն թեմային առնչվող բոլոր արխիվները:
Հաղորդվում է, որ օրինագծի հաստատման դեպքում երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը կնշի որպես սգո օր։