Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել թիմի` «Շալկե»-ի դեմ արտագնա հանդիպմանը ցուցադրած խաղի մասին:
Հիշեցնենք` թիմերի հանդիպումը կայացել է նոյեմբերի 25-ին, Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում և ավարտվել է լոնդոնցիների` 5:0 հաշվով հաղթանակով:
««Չելսի»-ն յուրօրինակ, գեղեցիկ խաղ է ցուցադրում: Թիմի խաղում նաև նոր տարր է նկատվում` ուրախություն: Մենք շատ գոհ ենք մեր սաների ելույթներից: Լոնդոնյան ակումբը լավ արդյունքներ է գրանցում և այս պահին գերազանց է խաղում»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: