Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Բազել»-ի դեմ հանդիպման 35-րդ րոպեին Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ:
Պորտուգալացի ֆուտբոլիստի համար այդ գոլը 71-րդն էր Չեմպիոնների Լիգայում: Այդ ցուցանիշով նա հավասարվեց «արքայական ակումբ»-ի նախկին հարձակվող Ռաուլին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության պատմության լավագույն ռմբարկուն է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով 74 գոլ է հեղինակել մրցաշարի շրջանակներում: