Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով:
Նշվում է, որ լոնդոնցիները պատրաստ են 36.6 մլն ֆունտ վճարել 22-ամյա ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Իսկոն 12 հանդիպում է անցկացրել և մեկ գոլի հեղինակ դարձել: