Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ առաջին անգամ գերմանական 4 թիմեր պարտվել են խմբային փուլի մեկ տուրում:
Մրցաշարի 5-րդ տուրում «Բավարիա»-ն արտագնա խաղում 2:3 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթի»-ին, «Շալկե»-ն տանը 0:5 հաշվով պարտվեց «Չելսի»-ին, «Բայեր»-ը սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Մոնակո»-ին, իսկ «Բորուսիա»-ն արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց «Արսենալ»-ին:
Ընդ որում, «Բավարիա»-ն, «Բայեր»-ն ու «Բորուսիա»-ն արդեն ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում: