Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ ցանկանում է իր ընտանիքի անդամների թիվը համալրել ևս 4 մարդով: Այդ ցանկությունը չի ողջունել դերասանուհու մայրը՝ Ջանել Էնն Մաքնեյը, սակայն, ինչպես նշել է Նիկոլը՝ «չնայած այն բանին, որ մայրս դեմ է, ես կցանկանայի էլի երեխաներ ունենալ, եթե դա հնարավոր է»:
Երևում է, Նիկոլի ներկայիս ամուսնությունը բավական հաջող է:
«Մենք ամուսնացած ենք 8 տարի, իսկ միասին ենք արդեն 9 տարի: Այդ ամբողջ ժամանակ մենք աշխատում ենք մեր հարաբերությունները պահպանել նույնքան խորն ու կենդանի»:
Պատմելով իր ընտանեկան կյանքի մասին՝ նա նկատել է, որ չի սիրում զբաղվել առօրյա տնային գործերով, այդ իսկ պատճառով պարտականությունները բաժանում է երեխաների միջև: