Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գոհ է իր սաների ցուցադրած խաղից Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը:
«Հիանալի խաղ էր: «Արսենալ»-ը սիրում է գրոհել, սակայն այս անգամ մենք ավելի լավ խաղացինք պաշտպանության գծում: Ցանկանում եմ նշել Սանոգոյի խաղը: Նա առաջին գոլի հեղինակը դարձավ, բայց, ցավոք, վնասվածք ստացավ:
Վնասվածք ստացավ նաև Արտետան և որոշ ժամանակ շարքից դուրս մնաց: «Արսենալ»-ում շատ են վնասվածքները: Առջևում բազմաթիվ խաղեր ունենք և մեզ որքան հնարավոր է շատ ֆուտբոլիստներ են պետք` ռոտացիայի համար:
Ինչ վերաբերում է Ալեքսիս Սանչեսին, ապա նա իսկական մարտիկ է: Նա տաղանդավոր է և պայքարելու մեծ ցանկություն ունի»,- BBC-ն մեջբերում է Վենգերի խոսքերը: