Չորեքշաբթի օրը Նյու Յորքի առևտրային բորսայում WTI տեսակի նավթն էժանացել է 0.40 դոլարով (0.54%): TASS-ի հաղորդմամբ՝ այս նավթի հունվարյան մատակարարումների ֆյուչերսային գործարքները կնքվել են 1 բարելի դիմաց 73.69 դոլարով:
Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների պայմանագրերի գինը նվազել է 0.58 դոլարով՝ 77.75 դոլար 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Վերլուծաբանները նավթի գնի շարունակվող անկումը կապում են Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամների՝ նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ համաձայնության հասնելու պատրաստակամության ակնհայտ բացակայության հետ, ինչը, ինչպես սպասվում է, պարզորոշ ցույց կտրվի Վիեննայում նրանց հանդիպման ժամանակ: