Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Օլիմպիակոս»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ վերջին ժամանակաշրջանում գոհ է իր սաների գրանցած արդյունքներից:
«Մենք մի շարք գերազանց հանդիպումներ անցկացրինք: Այս անգամ նույնպես գործում էինք հավասարակշռված և ճնշում այն գոտիներում, որտեղ կարող էինք ավելի շատ վնաս հասցնել մրցակցին: Մրցաշարում անհաջող մեկնարկելուց հետո սաներս հիանալի դրսևորեցին իրենց և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին:
Դա ապացուցում է, որ «Ատլետիկո»-ն հիանալի աշխատանք է կատարել` թիմը ձևավորելու առումով: Մենք 10 նորեկներ ունենք, սակայն շարունակում ենք մրցունակ լինել: Առջևում դեռ բազմաթիվ կարևորագույն հանդիպումներ ունենք և կարևոր է, թե ինչպիսի խաղ կցուցադրի յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրեն հատկացված ժամանակում»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը: