Աստղային երեխա Սուրի Քրուզը ոչ միայն կազմել է սուրբծննդյան նվերների ցուցակը, այլև այն կրկնակի ստուգման ենթարկել: Այս մասին նրա մայրը՝ դերասանուհի Քեթի Հոլմսը, պատմել է Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ՝ փոխանցում է The Daily Mail-ը:
Քեթին փոքր-ինչ խուճապի մեջ է, քանի որ վախենում է սասանել նրա հավատը Սանտայի նկատմամբ: Դրա համար պետք է ի կատար ածել ցուցակում նշված յուրաքանչյուր կետ, քանի որ Քեթին չի ցանկանում տարիներով Սանտայի հասցեին կշտամբանքներ լսել:
Ցուցակը տպավորիչ է: Սուրին հատկապես ցանկանում է տոնածառի տակ գտնել իր անվան առկայծող տառերով վարդագույն վզկապով շնիկ, որը կունենա նաև կոշիկներ: