Համացանցում է հայտնվել Քլիվլենդում ոստիկանի կողմից դեռահասի սպանության տեսանյութը: Հաղորդվում է, որ, ըստ ամենայնի, ոստիկանը սխալ է որոշել նրա տարիքը:
Ոստիկանության սպան զոհի տարիքը նկարագրել է «հավանաբար 20»: Ոստիկանության հաղորդմամբ՝ 12-ամյա տղային Քլիվլենդի հանգստի գոտում կրակած ոստիկանը մինչ կրակ արձակելը երեք անգամ հրամայել է նրան բարձրացնել ձեռքերը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քլիվլենդի ոստիկանությունը հրապարակել է միջադեպի տեսագրությունն ու ձայնագրությունը: Տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է տղան ատրճանակն ուղղում անցորդի կողմը: Ձայնագրությունը վկայում է այն մասին, որ ոստիկության սպան Թամիր Ռայսի տարիքը նկարագրել է «հավանաբար 20»: Մեկ այլ ձայնագրություն հաստատում է, որ ոստիկաններին չի հաղորդվել ատրճանակի՝ ոչ իսկական լինելու մասին: