Դերասան Ջոնի Դեփը հարցազրույց է տվել Detail պարբերականին, որում խոսել է քննադատության հանդեպ իր վերաբերմունքի, Հոլիվուդի բարձր պահանջների մասին:
«Կարիերայիս սկզբում ես ուշադիր հետևում էի քննադատների և հասարակության կարծիքին, բայց ժամանակի ընթացքում դա ինձ ավելի ու ավելի քիչ հետաքրքրեց, և մի գեղեցիկ օր հասկացա, որ ես թքած ունեմ այդ ամենի վրա: Հենց նման մոտեցումն է օգնում կենտրոնանալ արվեստի վրա»,- ասել է դերասանը:
Դեփի կարծիքով՝ Հոլիվուդը հաջողակ դերասաններին վերածում է մրցավազքի մասնակիցների: