Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան առջև անցկացվող զանգվածային ցույցին այս պահին մասնակցում է ավելի քան հազար մարդ: Հավաքվածները բողոքում են Ֆերգյուսոնում սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի սպանության գործով երդվյալ ատենակալների որոշման դեմ. ատենակալները պատասխանատվությունից ազատել են ոստիկանին: Այս մասին գրում է TASS-ը:
Նշվում է, որ ակցիան կազմակերպվել է «Ոտքի կանգնենք ռասիզմի դեմ պայքարում» հասարակական շարժման կողմից: Սկզբում ցույցին մասնակցել է 500 մարդ, սակայն շուտով նրանց են միացել ավելի քան հազար, այսպես կոչված, «Լոնդոնի սև հեղափոխականներ»:
Հավաքվածները ԱՄՆ դեսպանատան առջև պարզել են հակառասիստական կարգախոսներով պաստառներ: Նրանք կոչ են արել նաև «մաքրել քաղաքի փողոցներից մարդասպան ոստիկաններին» և Բրաունի գործով պահանջել արդարադատություն: Ցուցարարները մոմավառությամբ և լռության րոպեով հարգել են «ամբողջ աշխարհում իրավապահների կողմից սպանված մարդկանց» հիշատակը: