Ամերիկյան հանրահայտ մի քանի անձինք ԱՄՆ բնակիչներին կոչ են արել գնումներ չկատարել «սև ուրբաթին»՝ առաջին ուրբաթը Գոհաբանության օրվանից հետո, երբ խանութները հսկայական զեղչերով են առաջարկում ապրանքները: Պատճառը Ֆերգյուսոնում դեռահասի սպանությունն է: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Բոյկոտը կապված է երդվյալ ատենակալների որոշման հետ, ովքեր երկուշաբթի օրը պատասխանատվությունից ազատել են ոստիկան Դարեն Ուիլսոնին, ով օգոստոսին կրակել է դեռահաս Մայքլ Բրաունին: Ի պատասխան այս որոշման՝ անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնց 400 մասնակիցներ ձերբակալվել են:
Բոյկոտն աջակցող հանրահայտ անձանց թվում են պրոդյուսեր և երգիչ Ռասել Սիմոնսը, դերասանուհի Քեթ Գրեհեմը, դերասան Ջեսի Ուիլյամսը, ինչպես նաև հայտնի հաղորդավարուհի և լրագրողուհի Սոլեդադ Օ’Բրայենը: