Այսօր եվրապատգամավորները Ստրասբուրգում կքվեարկեն Եվրահանձնաժողովի վստահության հարցի շուրջ: Անվստահության քվեի նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էին եկել 76 եվրասկեպտիկ խորհրդարանականներ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Եվրահանձնաժողովի՝ ԵՄ կառավարության ներկայիս կազմը սկսել է աշխատանքը նոյեմբերի 1-ին:
Անվստահության քվեի նախաձեռնման հիմքում սկանդալն է՝ կապված Լյուքսեմբուրգի բանկերի միջոցով միջազգային ընկերությունների հարկերի վճարումից խուսափելու կոռուպցիոն սխեմաների հետ: Դրանում մեղադրում են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին, ով 1995-2013թթ. եղել է Լյուքսեմբուրգի վարչապետ: