Ձեռքով պատրաստվող ճապոնական ավանդական թուղթը՝ «վասի»-ն, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցուցակում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրությունում, ցուցակում են հայտնվել թղթի 3 տեսակ՝ սեկիսյու-բանսին, որը պատրաստվում է Սիմանե պրեֆեկտուրայում, հոն-մինոսին (Գիֆու պրեֆեկտուրա) և հոսոկավա-սին, որն արտադրվում է Սաիթամա պրեֆեկտուրայում:
Վերոնշյալ ցուցակում է հայտնվել նաև բրազիլական Կապոեյրա մարտարվեստը, որը համադրում է պարի և ակրոբատիկայի տարրերը: Այն առաջացել է բրազիլական պլանտացիաներում աֆրիկացի ստրուկների շնորհիվ: Վերջիններս այդ կերպ ձգտում էին պահպանել մարտական ավանդույթները՝ դրանք քողարկելով պարի ներքո: