Այսօր Վիեննայում կանցկացվի ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) գագաթնաժողովը՝ հայտնում է Russia Today-ը:
Այս տարի անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը կարող է դառնալ շրջադարձային, որը կորոշի կարճաժամկետ հեռանկարում համաշխարհային նավթային շուկայի զարգացումը: Դեռևս չսկսված՝ գագաթնաժողովն արդեն համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է:
Կազմակերպությունում միասնական կարծիք չկա նավթի արդյունահանման ծավալների կրճատման հարցի վերաբերյալ, որն ուղղված է նավթի համաշխարհային գների անկման դեմ: Սպասվում է, որ Սաուդյան Արաբիան դեմ կարտահայտվի արդյունահանման ծավալների կրճատմանը: