Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

ԲՀԿ-ն հանձնաժողովի նիստում տարոնական է, ավագանու նիստում՝ լևոնական. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքապետարանում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն. Երևանի ավագանու ԲՀԿ-ական ֆրակցիան ոչ միայն դեմ է քվեարկել Տարոն Մարգարյանի` Երևանի քաղաքապետարանի թվով 1782 հաստիքային միավորների ամսական աշխատավարձը միջինը 15%-ով բարձրացնելու որոշմանը, այլև կեսից բոյկոտել է ավագանու նիստը: ԲՀԿ-ի արարքը զարմանքի տեղիք չէր տա, «Բարև, Երևանի» գործունեության պես օրինաչափ կլիներ, եթե ԲՀԿ-ի՝ հեղափոխական կազմակերպություն դառնալուց հետո ավագանու ԲՀԿ-ական անդամները Տարոն Մարգարյանի բոլոր որոշումներին ընդդիմանային ու հրաժարվեին դակել դրանք: Այս խմբակցությունն իր մեջ այնքան ուժ չգտավ, որ անգամ դեմ չքվեարկեց Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, երբ ողջ երկրով մեկ բողոքի ալիք էր բարձրացել, և դրա շնորհիվ գործընթացը տապալվեց: ԲՀԿ-ն այս ամբողջ ընթացքում հազվադեպ է դեմ արտահայտվել քաղաքապետի որոշումներին, ուստի երեկ տեղի ունեցածն ուշագրավ է՝ ինչո՞ւ հանկարծ որոշեցին դեմ քվեարկել սոցիալական մի ծրագրի՝ աշխատավարձերի բարձրացմանը, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն հենց ցածր աշխատավարձերի ու աղքատության շուրջ է կառուցում իր հրապարակային քննադատությունը: Իսկ այս որոշումը ոչ թե Տարոն Մարգարյանին ու իր տեղակալներին էր վերաբերում, այլ հանրային աշխատողներին՝ գրադարանների, մանկապարտեզների աշխատակիցներին, որոնք շատ ցածր են վարձատրվում: Չի բացառվում, որ նրանց հրահանգվել է հեղափոխական պահվածք դրսևորել ավագանու նիստերի ժամանակ, և նրանք գրոհել են՝ առանց երկար-բարակ մտածելու: Ուշագրավն այն է, որ ավագանու նիստին դեմոնստրատիվ դեմ քվեարկելուց ու նիստը բոյկոտելուց առաջ այս նույն ֆրակցիան հանձնաժողովների քննարկումների ժամանակ կողմ է քվեարկել որոշմանը և առարկություններ չի հայտնել:

«Բյուջետային քննարկումներն սկսվել են ավելի քան 1 ամիս առաջ, նիստեր ենք ունեցել քաղաքապետարանին կից հանրային խորհրդի նիստում, բոլորին մասնակցել են երկու խմբակցությունները, և ես մանրամասն ներկայացրել եմ բյուջեի աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը, հարցը, թե որքան է կազմում ու ինչպես է լինելու, բայց որևէ առարկություն չի եղել ԲՀԿ-ի կողմից, աշխատավարձերի հարցի ներկայացման մասով գոնե մի հարց չի բարձրացվել, և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի մասով չի եղել, որի որոշման իրավասությունն ավագանունն է, և ընդհանուր բարձրացմանը, որը նախատեսվում է բյուջեով»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Վահե Նիկոյանը:

«Բարև, Երևանից» մեզ հետ զրույցում պնդեցին, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել և նիստին էլ դեմ են քվեարկել: ԲՀԿ-ի հակասական վերաբերմունքը շարունակվել է նաև ավագանու նիստի ժամանակ, երբ հարցը դրվել է քվեարկության: Ֆրակցիայի որոշումը կարծես բոլորի սրտով չի եղել, և ոչ բոլորի ձեռքերն են վստահ վերև բարձրացել՝ ի պաշտպանություն քաղաքային բյուջեի: Գրանցվողների և քվեարկողների թվաքանակը տարբեր է եղել: Ժառանգականները, տեսնելով նրանց տարօրինակ պահվածքը, պահանջել են կրկին քվեարկել: Տարոն Մարգարյանը ստիպված է եղել երկրորդ անգամ քվեարկություն կազմակերպել՝ ակնհայտ ծաղրելով ԲՀԿ-ականների վախվորած վարքը: «Ամաչելով եք դեմ քվեարկում, մի քիչ բարձր պահեք, դուք 7 հազար ընտանիքի դեմ եք քվեարկում»,-հեգնական ժպիտով դիմել է Տարոն Մարգարյանը:

Անկախ ամեն ինչից, արձանագրենք, որ այս «նյու սթայլը» բավականին ոգևորող է, հուսադրող, որ քաղաքի կառավարման մարմնում ԲՀԿ-ն այսուհետ հակատարոնական դիրքորոշումներ կորդեգրի: Կասկածների տեղիք է տվել Տարոն Մարգարյանի «7 հազար ընտանիք» ձևակերպումը, մինչդեռ տեղեկանքում միայն քաղաքապետարանի թիվն է ներկայացված եղել: Նիկոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 7 հազարը վերաբերում է բյուջեով նախատեսված ամբողջ հաստիքացուցակին, որի մի մասը՝ գրադարաններ, մանկապարտեզներ, հաստատվում է միայն քաղաքապետի որոշմամբ, բայց բյուջեի մասով վերջնական որոշումը կայացնելու է ավագանին, այնպես որ, դեկտեմբերին սպասվող նիստն ավելի թեժ է լինելու:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում