Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Հանրային ռադիոյի տնօրենի քույրը սնանկ է ճանաչվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի քույրը՝ Անահիտ Ամիրյանը, որը մի ժամանակ «Նէ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Ամսագիրը երկու-երեք տարի առաջ փակվել է, իսկ «խմբագրուհին» հետախուզման մեջ է:

Նա բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ պարտքով գումար է վերցրել և անհետացել: Մեր տեղեկություններով, Անահիտ Ամիրյանն ԱՄՆ-ում է, իսկ նրա որդին՝ Վիգենը, մեկնել է Եվրոպա: Անահիտ Ամիրյանի պարտատերերի ցանկում և իրավաբանական անձինք են, և հասարակ քաղաքացիներ, նրա ծանոթները, ազգականներն ու բարեկամները, բոլորը, ովքեր երբևիցե բարև են տվել այս կնոջը: Յուրաքանչյուրին Անահիտ Ամիրյանը 800 հազարից մինչև մի քանի մլն դրամ է պարտք: Պարտատերերի մի մասը վաղուց ձեռք է քաշել իր փողից: Մյուսները դեռ սպասում են: Այս գործով սնանկության կառավարիչ Անդրանիկ Ելինյանը երեկ հրապարակել է Անահիտ Ամիրյանի պարտատերերի պահանջների նախնական ցանկը: Առայժմ իրենց պահանջները ներկայացրել են 4 բանկեր, որոնք էլ հրահրել էին դատական գործընթացը:

Այդ բանկերին «Նէ»-ի տիրուհին պարտք է ահռելի գումարներ. «Արդշինինվեստբանկին»՝ 15 հազար դոլար, «Յունիբանկին»՝ 289 հազար ԱՄՆ դոլար, 12,5 հազար եվրո, 887 հազար դրամ, «Հայբիզնեսբանկին»՝ 75 հազար ԱՄՆ դոլար, «Ինեկոբանկին»՝ 5 հազար ԱՄՆ դոլար, 678 հազար դրամ՝ բոլորը կլորացված թվերով:

Ըստ սնանկության կառավարչի, առայժմ ֆիզիկական անձինք չեն դիմել իրենց պահանջները գրանցելու խնդրանքով. «Եթե դիմեն, հարց է՝ կկարողանա՞նք բավարարել, թե՞ ոչ: Առայժմ ցանկում միայն բանկերն են, որոնց պարտքերը գրավով ապահովված են, բայց բանկերի պահանջն այնքան շատ է, որ հարց է դեռ՝ կփակվի՞ արդյոք ամբողջությամբ, թե՞ ոչ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում