Վենեսուելայում կցուցադրվի բալետ՝ նվիրված հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսին՝ հայտնում է The Guardian-ը: Բեմադրությունը նվիրվել է հեղափոխության 22-ամյակին, որը սկիզբ է դրել Չավեսի քաղաքական կարիերային:
Բեմադրության հիմքում Չավեսի կյանքի իրադարձություններն են: Ցուցադրությունը կկայանա նոյեմբերի 29-ին՝ Կարակասում: Նախագիծը ֆինանսավորվել է պետության կողմից:
Ավելի քան 40 դերասանի մասնակցությամբ ներկայացման մեջ հնչում են հատվածներ Չավեսի ելույթներից:
Վենեսուելան 14 տարի ղեկավարած Չավեսը մահացել է 2013 թվականի մարտի 5-ին՝ ծանր և տևական օնկոլոգիական հիվանդության հետևանքով: