Apple ամերիկյան կորպորացիան 2015 թվականի կեսերին ծրագրում է դադարեցնել iPhone 5C սմարթֆոնների արտադրությունը: Այս մասին հայտնում է MacRumors-ը:
iPhone 5C մոդելը պլաստիկե բազմագույն կորպուսներով թողարկվել էր 2013 թվականի աշնանը: Այն հանդիսանում էր iPhone 5-ի բյուջետային տարբերակը:
2015-ի կեսերին Apple-ի մատակարարներ Wistron և Foxconn ընկերությունները կդադարեցնեն iPhone 5C-ի արտադրությունը: Պարբերականը չի հստակեցնում, թե երբ կդադարեցվի սմարթֆոնի վաճառքը, սակայն առավել հավանական է, որ դա տեղի ունենա աշնանը՝ iPhone-ի նոր սերնդի ավանդական ներկայացումից հետո: