Ուֆոլոգներն ուսումնասիրել են Կարմիր մոլորակի մակերեսի լուսանկարները, որոնք արվել են Curiousity մարսագնացի կողմից և դրանց վրա խառնարաններ բացահայտել: Հեռավոր մոլորակների լուսանկարներն ուսումնասիրողները ենթադրում են, որ դրանք կարող են եկվորների տիեզերական նավերի հետքերը լինել: Այս մասին են հաղորդում UFO Sightings Daily բլոգի հեղինակները:
Նրանց խոսքերով՝ նման հետքեր նախկինում հայտնաբերվել են նաև Լուսնի վրա: Ուֆոլոգների կարծիքով՝ այլմոլորակայինները կարող էին այդ քարանձավներում կանգնեցնել իրենց նավերը:
Այլ տարբերակների համաձայն՝ տարօրինակ խառնարանները յուրօրինակ արհեստանոցների հետքեր են, որտեղ եկվորները վերանորոգել են իրենց տիեզերանավերը: Ուֆոլոգները ենթադրում են, որ Curiousity-ն հաջողվել է լուսանկարել «ՉԹՕ-ների գերեզմանատունը»: