Վայրի փիղը Շրի-Լանկայի Ուրուվելա պուրակում բուդդայականների համար սուրբ Բոդխի ծառի մոտ երկու ուխտագնացների է ճզմել: Այս մասին է հաղորդում Agence France-Presse-ը:
Փիղը վազել է Անուրադհապուրում նախագահ Մահինդա Ռաջափաքսայի նստավայրի կողքով, որից հետո մոտեցել է ծառի մոտ կանգնած ուխտավորներին: «Վայրի փղերի համար անսովոր է քաղաքում հայտնվելը,- ասել է տեղի բնակիչներից մեկը: -Վերջին անգամ մենք նման բան 2001-ին ենք տեսել, սակայն այդ ժամանակ փիղը ոչ ոքի չէր սպանել»:
Ոստիկանության խոսքերով՝ հայտնի չէ, թե ինչն է բարկացրել կենդանուն: Ներկա պահին փիղը կապկպված է, որոշվում է նրան ջունգլիներ վերադարձնելու հարցը: