Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ խաղաղարար նախաձեռնությունների համար «դռները միշտ բաց են», սակայն խոստովանել է, որ ԴԱԻՇ-ի հետ (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) բանակցություններ վարելը շատ բարդ է: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Հռոմի պապը նախատեսում է նախապատրաստվել ԴԱԻՇ-ի հետ բանակցություններին, եթե կօգնի Իրաքում և Սիրիայում խաղաղություն հաստատելուն:
«Ես երբեք չեմ ասում ամեն ինչ կորած է, երբեք: Հնարավոր է երկխոսությունն ահնար է, սակայն երբեք պետք չէ փակել դուռը»,- ասել է նա: