Ըստ Global Web Index կազմակերպության հետազոտության տվյալների` Facebook-ն արդեն ունակ չէ ակտիվորեն լսարան հավաքելու:
Facebook-ն օգտատերերի ակտիվությամբ նախկինի պես համաշխարհային առաջատար է` ավելի քան 1.35 մլրդ: Սակայն լսարան հավաքելու առումով այն հետ է մնում ավելի երիտասարդ կայքերից (Tumblr, Pimterest, Instagram, LinkdIn, Twitter և այլն):
Բջջային հավելվածների ոլորտում նույն դրությունն է: Facebook-ն ամենահանրաճանաչն է, սակայն ըստ աճի տեմպերի այն հետ է մնում մրցակիցներից: