«Տրանսֆորմերները» ֆիլմի գլխավոր դերակատար Շայի Լաբաֆը ալկոհոլի հետ խնդիրներ ունի: Անցած ամռանը դերասանը «Կաբարե» երաժշտական ներկայացման ժամանակ հարբած կռիվ է սարքել, որից հետո հայտնվել է ճաղավանդակների հետևում: Դատարանը 28-ամյա դերասանին ալկոհոլի դեմ հարկադիր բուժման է ուղարկել, հաղորդում է Entertainment Wise-ը:
Նոյեմբերի 25-ին դերասանը հայտնվել է նյույորքյան դատարանում, որպեսզի իշխանություններին ցույց տա, որ ապաքինվում է: Երիտասարդի գլուխը սափրված, իսկ հագին ռազմական մարզական համազգեստ է եղել: Լրագրողների տվյալներով՝ դատարանին տպավորել է նրա արտաքին տեսքը:
Դերասանը իշխանություններին փաստաթղթեր է ներկայացրել, որոնց համաձայն նա հաջողությամբ է անցնում բուժման կուրսը:
Ներկա պահին Լաբաֆը նկարահանվում է Man Down ռազմական դրամայում: Ֆիլմը էկրաններին դուրս կգա 2015-ին: