ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թուլսա քաղաքում 3 տարեկան տղան պատահաբար գնդակահարել է իր 26-ամյա մորը` Քրիսթա Ինգլեսին, երբ վերջինս փոխում էր նրա փոքրիկ քույրիկի տակդիրները: Երեխան զենքը գտել է բազմոցի տակից: Այն լիցքավորված է եղել, հաղորդում է Mirror-ը:
26-ամյա կնոջ մարմինը գտել է իր հարազատներին այցելության եկած մարդասպան տղայի տատիկը: Նրա խոսքերով` փոքրիկը և նրա քույրը թաթախված էին արյան մեջ: Նրանց տատիկը շտապ օգնություն է կանչել, սակայն վերջինս ոչնչով չի կարողացել օգնել վիրավոր Ինգլեսին: