Ավստրալիայի բնակչուհին տան մոտ ընկել է փոսի մեջ: Մելբուռնի 52-ամյա բնակչուհին տանից դուրս է եկել լվացքը կախելու և ընկել է փոսի մեջ: Վերևից փոսը սաղր է թվում, սակայն այն հինգ մետր խորություն և վեց մետր լայնություն ունի:
Փոսի հատակին սառը ջուր է: Վեց երեխաների մայրն այնտեղ 20 րոպե է անցկացրել, մինչև հարևանները լսել են նրա ճիչերը և օգնության հասել: Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները կնոջն օգնել են դուրս գալ փոսից, հաղորդում է The Age-ը: Բժիշկները նրա մոտ ցրտահարություն են ախտորոշել, սակայն հիվանդանոց չեն տեղափոխել:
Դրանից հետո Քրիստինա Բոմոնտն իրեն վատ է զգացել և ուշաթափվել է: Այս անգամ բժիշկները նրա մոտ սրտի անբավարարություն են ախտորոշել: Բժիշկները ենթադրում են, որ դրա պատճառը սթրեսն ու ցրտահարությունն է: Այժմ կինը գտնվում է հիվանդանոցում:
Տուժածի դուստրը չի հասկանում, թե փոսն ընկնելուց հետո բժիշներն ինչու նրան միանգամից հիվանդանոց չեն տեղափոխել: Նրա խոսքերով՝ մայրն իսկական ցնցում է ապրել, քանի որ որոշ ժամանակ ջրի տակ է եղել:
Պարզվել է, որ այդ փոսն առաջացել է հին ջրհորի տեղում: Ժամանակին այն ինչպես հարկն է չեն փակել, իսկ փոսն ավելի է մեծացել: Քրիստինա Բոմոնտն այդ մասին ոչինչ չի իմացել, քանի որ դեպքը պատահել է ոչ թե նրա, այլ ընկերուհու տան բակում, ում նա օգնում էր: Ընկնելով փոսը՝ նա վախեցել է, որ իրեն այլևս չեն գտնի, քանի որ նրա ընկերուհին տառապում է խլությամբ: Սակայն, նրա բախտը բերել է՝ հարևանները լսել են նրա ձայնը: