Ֆրանսիացի 65-ամյա գյուտարար Քրիստիան Պոնշևալը գիտնականների խմբի հետ մետեորիզմի դեմ հաբեր է ստեղծել, որոնց շնորհիվ գազերը վարդ ու շոկոլադ են բուրում: Ամանորի նախաշեմին նա իր հաբերի մեծ պահանջարկ է ենթադրում, գրում է The Local-ը:
Քրիստիանը տառապում է մարսողության խնդիրներով: Նա իր գործընկերների հետ հաբեր է ստեղծել, որոնք մարսողական գազերը հաճելի բույրերի են վերածում: Իր հաբերը նա Lutin Malin է անվանել:
Դեղորայքը հաստատվել է Ֆրանսիայի առողջապահության նախարարության կողմից, այն պատրաստված է բնական հումքից: 60 հաբերով փաթեթը կարելի է գնել 9.99 եվրոյով: Գյուտարարն ասում է, որ շատ պատվերներ ունի:
Դեղորայքը կարող են օգտագործել նաև շները: