Բրիտանացի ուսումնասիրողները համոզված են, որ մոտակա դարերի ընթացքում մեղուները կարող են ամբողջովին ոչնչանալ, ասվում է Proceedings of the Royal Society B ամսագրում հրապարակված հոդվածում:
Նման եզրահանգման նրանք եկել են՝ ուսումնասիրելով մեղուների վրա տարբեր էկզոտիկ մակաբույծների ազդեցությունը, որոնք կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքով տարածվում են նորանոր տարածքներում, այդ թվում նաև Բրիտանիայում:
Խոսքը Nosema ceranae մակաբույծի մասին է, որը կարող է տարածվել Եվրոպայի ողջ տարածքում:
Ավելի վաղ նշվում էր, որ մեղուների վիրուսների պատճառով կարող են ամբողջովին ոչնչանալ իշամեղուները: