Բրիտանական կինոյի ինստիտուտը կսատարի Ջոն Հիլգուդի սցենարով արվամոլների պոռնոֆիլմի թողարկմանը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Հիլգուդն այն գրել էր ռեժիսոր Փիթեր դե Ռոումի համար, որին համարում են «արվամոլների պոռնոյի պապիկը»: 2014-ի ամռանը մահացած դե Ռոումին կփոխարինի երիտասարդ ռեժիսոր: Ֆիլմը կկոչվի «Տաբատների բարը»:
Նախագծին դեմ են դուրս եկել Ջոն Հիլգուդի հարազատները` համարելով, որ այն վիրավորում է սցենարիստի հիշատակը: Նա ինքն իրեն երբեք արվամոլ չի հայտարարել: Այդ մասին, սակայն, բացահայտվել է 1953-ին: