Հոլանդական «Այաքս»-ի պաշտպան Ռիկարդո վան Ռեյնը կարող է հայտնվել «Տոտենհեմ»-ում, վստահեցնում է The Mirror-ը:
23-ամյա հոլանդացու պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականին:
Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 5 մլն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ Ռեյնը Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ: