NBO հեռուստաալիքը Հոլիվուդի սայենթոլոգների մասին պատմող Լոուրենս Ռայթի Going Clear գրքի հիման վրա ֆիլմ կնկարահանի, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Նկարահանումներից առաջ ալիքի ղեկավարությունը լուրջ իրավաբանական պատրաստություններ է տանում: «Մենք գրեթե 160 փաստաբան ունենք»,- նշել է NBO-ի փաստագրական ֆիլմերի բաժնի նախագահ Շեյլա Նևինսը:
Going Clear գրքի համար Լոուրենս Ռայթը Պուլիտցերյան մրցանակ է ստացել: Գրքում Ռայթը ուսումնասիրել է սայենթոլոգիայի հիմնադիր, գրող Ռոն Հաբարդի ազդեցությունը հոլիվուդյան հասարակության վրա: Հայտնի է, որ կինոյի շատ աստղեր սայենթոլոգներ են: Նրանց թվում են Ջոն Տրավոլտան և Թոմ Քրուզը, որոնց մասին, մասնավորապես, պատմվում է Ռայթի գրքում: