Արքայազն Ուիլյամի և նրա կնոջ`Քեթրինի դեկտեմբերին ԱՄՆ կատարելիք այցի հետ կապված՝ Բուքինգհեմյան պալատը հատուկ նշումներ է թողարկել ամերիկացի լրագրողների համար: Այս մասին գրում է Evening Standart պարբերականը:
Դրանցում նշվում է, որ Քեմբրիջի դքսի և դքսուհու հետ աշխատող մամուլը պետք է «նրբաճաշակ» հագնված լինի:
«Նրանք, ովքեր հաշվի չեն առնի տվյալ խորհուրդը, միջոցառմանը ներկա չեն գտնվի: Դա նաև կոշիկներին է վերաբերում: Սպորտային հողաթափերն անթույլատրելի են»,- ասվում է արքայական հայտարարությունում: