Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վերջին երկու օրում թանկացել է ամեն ինչ՝ պնդում են վաճառողներն ու գնորդները

«Վերջին երկու օրվա ընթացքում առաքիչները ինչ ապրանք որ բերում են ավելի թանկ է, քան նախորդ օրերին»,- փաստում էին մթերային խանութների վաճառողները՝ կոնկերտ գներով նշելով թանկացված ապրանքները: Թանկացել է «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի ձուն, շոկոլադները, սուրճերի տեսականին, ավելի վաղ՝ ծխախոտը, ձավարեղենը և բազմաթիվ այլ ապրանքներ: Իսկ թանկացումը քիչ չէ: Վաճառողների խոսքերով՝ այն տատանվում է 10-20 տոկոսի սահմաններում:

Մեր զրուցակից վաճառողի խոսքերով՝ առաքիչները վերջին օրերի թանկացումը պայմանավորում են դոլարի թանկացմամբ, բայց թե ինչու ապրանքների թանկացումը համաչափ չէ դոլարի թանկացման հետ՝ չեն կարող ասել: «Ասում են՝ դոլարն է թանկացել, մյուսը թե՝ ապրանքը սահմանին է կանգնած, չեն թողում, մյուսն ասում է, թե չգիտի՝ որն է թանկացման պատճառը: Բայց միշտ էլ դոլարը 1 դրամով թանկանում է, ապրանքը 10 դրամով է թանկանում, բայց երբ որ դոլարն իջնում, ոչ մի հետադարձ էժանացում չի լինում: Կարծեք թե էժանացում բառը հանված է մեր իրականությունից»,- ասաց խանութներից մեկի վաճառողը:

Սովորական գնորդները ևս իրենց մաշկի վրա օր օրի զգում են թանկացումները: Մի ապրանքը հաջորդ օրն ավելի թանկ գնով են առնում, և ոչ ոք չի բացատրում իրենց, թե ինչով են պայմանավորված այս թանկացումները: «Ամեն ինչն էլ թանկանում է, սնունդն էլ, ամեն ինչն էլ: Դրանք պայմանավորված են ոչ ճիշտ պետական ղեկավարմամբ, ոչ մի պլանավորված աշխատանք չի կատարվում, ով ինչ ուզում՝ դա էլ անում է, ինչքան ուզում՝ այնքան էլ վաճառում են: Իսկ առևտրականները ամեն ինչ անում են ոչ թե շահույթ, այլ գերշահույթ, հիպերշահույթ ստանալու համար: Դրա համար էլ մեր ժողովուրդը շատ վատ վիճակում է և այդպես էլ կմնա, մինչև ղեկավարությունը չփոխվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց անցորդներից մեկը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում