Գերմանական «Համբուրգ»-ի ավագ Ռաֆայել վան դեր Վարտը, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս ամռանը, դեմ չէ մնալ թիմում, հաղորդում է transfermarkt.de-ն:
«Միայն երիտասարդներով երկար չես քայլի։ Կարծում եմ, որ ակումբին փորձառու խաղացողներ են պետք։
Չնայած, դա իմ խնդիրը չէ։ Ես պետք հիանալի ֆուտբոլ ցուցադրեմ, լինեմ լավ մարզավիճակում այդ ժամանակ ինձ նոր պայմանագիր կառաջարկեն։
Չեմ կարող պատկերացնել ինձ Բունդեսլիգայի այլ թիմում։ Ժամանակին ասել եմ, որ «Համբուրգ»-ն ինձ համար մեծ ակումբ է»,- հայտարարել է Վան դեր Վարտը: