Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը «Լուդոգորեց»-ի դեմ խաղից առաջ խոսել է թիմի մասին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
– Հարգում ենք «Լոդոգորեց»-ին: Նրանք հիանալի հանդիպում անցկացրին «Էնֆիլդ»-ում: Նրանք շատ լավ և տեխնիկապես զարգացած թիմ են:
Ես պարտավոր եմ վերադարձնել թիմի վստահությունը: Մենք պետք է սովորենք մեր սխալների վրա,- հայտարարել է Ռոջերսը: