22-ամյա բրազիլուհին ՄԻԱՎ-ով է վարակվել իր քրոջից՝ մանիկյուրի մկրատի միջոցով: Դա նման եղանակով վարակի փոխանցման առաջին դեպքն է, որը բժիշկները նկարագրել են AIDS Research and Human Retroviruses ամսագրում:
Իր արյան մեջ ՄԻԱՎ-ի առկայության մասին կինը իմացել է պատահաբար, երբ գնացել է անալիզ հանձնելու գինեկոլոգի ցուցումով:
Կինը երբեք չի արել արյան փախներարկում, դաջվածք կամ տատու, չի վիրահատվել, երբևէ սեքսով չի զբաղվել:
Վարակման միակ պատճառ կարող էր լինել այն, որ կինը օգտվել է իր զարմուհու մկրատից, ինչը եղել է 10 տարի առաջ: Քրոջը ՄԻԱՎ էր ախտորոշվել դեռ 17 տարի առաջ:
ՄԻԱՎ-ի գենետիկական անալիզը երկու քույրերի մոտ ցույց էր տվել դրանց նույնականությունը, ինչը հաստատել էր վարակման փաստը: