Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Թուրքիայի Կարս քաղաքում: Այս մասին չորեքշաբթի Trend-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Հանդիպման շրջանակներում բացի քաղաքական հարցերից՝ կքննարկվեն նաև էկոնոմիկայի և էներգետիկայի ոլորտի հարցեր: