Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ոչ մեծ քաղաքում հայտնաբերել են Ուիլյամ Շեքսպիրի պիեսների առաջին հավաքածուն, հայտնում է BBC New-ը:
Գիրքը գտնվել է Սենտ-Օմեր քաղաքի գրադարանում: Այն հայտնաբերել են գրադարանավարները, երբ հատուկ ցուցադրություն են կազմակերպել՝ նվիրված Նոր-Պա-դե-կալեի ու Անգլիայի կապերին:
Ֆոլիոյում պակասում է մի քանի էջ՝ ներառյալ տիտղոսաթերթը:
Գրքի իրական լինելն արդեն հաստատել է Նևադայի համալսարանի շեքսպիրագետ Էրիկ Ռասմուսենը: Գրքում կան ձեռագիր նշումներ, որոնք կօգնեն ավելի հստակ պատկերացում ստանալ այն մասին, թե ինչպես են այդ պիեսները խաղացել Շքեսպիրի ժամանակ:
Ենթադրաբար, առաջին ֆոլիոն Սենտ-Օմերի գրադարանին բաժին է հասել Ճիզվիտների օրդենից:
Առաջին ֆոլիո են անվանում Շեքսպիրի պիեսների առաջին ժողովածուն, որը հրատարակվել է 1623թ. դրամատուրգի մահից 7 տարի անց: