Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Մհերը Մոսկվայից եկել է Հայաստան՝ իրեն մերժած անչափահաս աղջկան «փախցնելու» համար

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց Մհեր Վարդանյանի և Արսեն Գրիգորյանի գործի դատական քննությունը:

Տավուշի մարզի բնակիչներ, 27-ամյա Մհեր Վարդանյանը և 36-ամյա Արսեն Գրիգորյանը մեղադրվում են խմբի կազմում, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, անչափահաս՝ 1996 թվականի օգոստոսի 19-ին ծնված աղջկա՝ Աննայի (անունը փոխված է) առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Վարդանյանը 2012 թվականին տեսել է անչափահաս Աննային ու հավանել է: Նա խոսել է աղջկա հետ, առաջարկություն է արել, բայց անչափահաս աղջիկն ասել է, որ իր համար դեռ վաղ է, երիտասարդը պիտի սպասի:

2014 թվականի հունվարին Մհերը արտագնա աշխատանքի է մեկնել Մոսկվա: Այնտեղից պարբերաբար զանգահարել է Աննային: Աղջիկն ասել է, թե նրան չի հավանում ու խնդրել է այլևս չզանգել:

Մհերի մտադրությունն այս պատասխանից չի փոխվել: Նա վճռել է հասնել իր ուզածին: Դրա համար որոշել է առևանգել Աննային:

Իր մտադրության մասին Մհերն ասել է Մոսկվայում գտնվող բարեկամին՝ Արսեն Գրիգորյանին: Վերջինս, Մհերից ավելի տարիքով լինելով, ոչ միայն նրան հետ չի պահել, այլև համաձայնել է ինքն էլ մասնակցել անչափահաս աղջկա առևանգմանը:

Համաձայնության գալով՝ Մհերն ու Արսենը 2014 թվականի հունիսին Մոսկվայից ժամանել են Հայաստան, ժամանակավոր բնակություն են հաստատել Աբովյանում:

Նրանք՝ երկու չափահաս տղամարդիկ, տաքսի ծառայությունից օրավարձով մեքենա են վերցրել և սկսել են հետևել Երևանում բժշկական քոլեջում սովորող ու Արցախի փողոցի շենքերից մեկում վարձակալությամբ բնակվող Աննային:

Դեպքի օրը՝ հունիսի 19-ին, Մհերն ու Արսենը մեքենայով կանգնած են եղել աղջկա շենքի մոտ: Տեսել են, որ նա դուրս եկավ տնից, երթուղային տաքսի նստեց:

Իրենց վարձակալած մեքենայով Մհերն ու Արսենը հետևել են երթուղայինին: Աննան իջել է Միքայելյանի անվան հիվանդանոցի մոտ, մտել է հիվանդանոց:

Մհերն ու Արսենը կանգնել են հիվանդանոցի մոտ: Նրանք որոշել են հենց այդ օրը, երբ աղջիկը տուն վերադառնա, առևանգել նրան:

Որոշել են նաև «օգնական ուժ» ներգրավել: Զանգել են Արսենի եղբոր ընկերներից մեկին, առաջարկել են միանալ իրենց ու Մհերի համար աղջիկ փախցնել:

Այս երրորդ անձը գործով այդպես էլ մնացել է չպարզված: Այդ հանգամանքը հետագայում դեր է խաղալու այս գործի քննության գործում:

Համաձայնելով օգնել Մհերին ու Արսենին՝ չպարզված անձը տաքսի ծառայության մեքենա է նստել ու հասել Միքայելյանի հիվանդանոցի մոտ:

Ժամը 14-ի սահմաններում Աննան դուրս է եկել հիվանդանոցից, նստել իրեն տուն տանող երթուղային տաքսին ու ճանապարհվել դեպի Արցախի փողոց:

Մհերն ու Արսենը իրենց վարձակալած մեքենայով, իսկ չպարզված անձը տաքսիով ավելի արագ են հասել աղջկա շենքի մոտ:

Արսենն ու չպարզված անձը Աննային սպասել են մուտքի մոտ: Նրանք դերաբաշխում են կատարել, յուրաքանչյուրն իմացել է իր անելիքը:

Երբ Աննան մոտեցել է մուտքին, չպարզված անձը, ըստ մեղադրանքի, գրկել է աղջկան, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ու նրա կամքին հակառակ նստեցրել է մեքենա: Արսենը բացել է մեքենայի դուռը, օգնել է, որ դիմադրող աղջկան մեքենա նստեցնեն:

Մեքենայի մեջ Արսենը բռնել է աղջկա ձեռքերից, որ նա դուրս չնետվի:

Անչափահաս աղջկան այսպես բացահայտ առևանգել ու տեղափոխել են Գրիգորյանի ծանոթին պատկանող շինությունը՝ Շիրակի փողոցում:

Չպարզված անձը հեռացել է:

Իսկ շինությունում աղջկա գտնվելու մասին ստացված օպերատիվ տեղեկությամբ ոստիկանները վրա են հասել ու ազատել առևանգվածին:

Մհեր Վարդանյանի ու Արսեն Գրիգորյանի խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատական նիստը սկսվելուց հետո ամբաստանյալներ Վարդանյանն ու Գրիգորյանը միջնորդեցին, որ իրենց գործը քննվի արագացված կարգով: Նրանք հայտնեցին թե հասկանում են՝ ինչի համար են մեղադրվում, իրենց լիովին մեղավոր են ճանաչում:

Տուժող աղջիկը՝ Աննան, Մհերի կատարած հանցավոր արարքից հետո արդեն իր կամքով ամուսնացել է իր սրտի ուզած երիտասարդի հետ, ընտանիք է կազմել, ըստ դատարանում հնչած տեղեկության՝ արդեն բալիկի է սպասում և այս գործով դատական նիստերին չի ներկայանում:

Աննան նախապես դատարանին դիմում է հղել՝ հայտնելով, թե ընտանիք է կազմել, ամբաստանյալներ Մհեր Վարդանյանին ու Արսեն Գրիգորյանին էլ ներել է, խնդրում է նրանց ազատազրկման չդատապարտել: Տուժողը չի առարկել նաև դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ:

Մնում էր, որ այդ կարգի դեմ չառարկեր մեղադրող Ռ. Երիցյանը, ով մեղադրական եզրակացությունը հաստատելիս առարկել էր արագացված կարգի կիրառման դեմ: Սակայն պրակտիկայում նման դեպքերում, երբ դատարանում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչում, տուժողն էլ չի առարկում արագացված կարգի դեմ, մեղադրողները հաճախ փոխում են իրենց դիրքորոշումը:

Կարծես թե նույն սցենարը կարող էր լինել նաև այս գործով: Եվ գործի դատական քննությունը արագացված կերպով կավարտվեր:

Սակայն ի զարմանս կողմերի՝ մեղադրող Երիցյանն առարկեց արագացված կարգի կիրառման դեմ:

Մեղադրողն իր առարկությունը հիմնավորեց հետևյալ կերպ. Մհերն ու Արսենը իրենց մեղավոր են ճանաչում անչափահասի նկատմամբ կատարված մի արարքի համար, որին նրանց հետ միասին մասնակից է եղել ևս մեկը, ում անձը գործի նախաքննության ընթացքում այդպես էլ մնացել է չբացահայտված: Գործից մաս է անջատվել, չբացահայտված անձի վերաբերյալ դեռ քննություն կատարվում է, սակայն մեղադրողը հույս հայտնեց, որ ներկա գործի դատական լիարժեք քննության ընթացքում էլ ինքը հնարավորություն է տեսնում, որ բացահայտվի հանցագործության երրորդ մասնակիցը:

Մհերն ու Արսենը պատճառաբանել են, թե չգիտեն՝ ով է եղել երրորդ անձը, բայց մեղադրողը այդ պատճառաբանությունն անարժանահավատ համարեց, որովհետև անծանոթի հետ աղջիկ առևանգելու չեն գնում, և անծանոթն էլ դժվար թե միանար իրեն անհայտ երիտասարդների բռնած հանցավոր գործին:

Մեղադրողի առարկությունը հիմք է, որ գործը արագացված ընթացակարգով չքննվի:

Նախագահողը, հետևաբար, մերժեց ամբաստանյալների միջնորդությունը՝ դատաքննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ:

Գործի քննությունը կընթանա սովորական կարգով: Կհետազոտվեն ապացույցները, կհարցաքննվեն կողմերը:

Դատարանը ապացույցների հետազոտման կարգ սահմանեց. կհարցաքննվեն տուժող Աննան, վկաները, ամբաստանյալները, կհետազոտվեն գործում առկա մյուս ապացույցները:

Տուժողի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց:

Դատարանը միջոցներ ձեռք կառնի տուժողի և վկաների ներկայությունը հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 1-ին ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում