Գերմանիայի Համմ քաղաքի ծերանոցում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում՝ կրակողը: Այս մասին հայտնում է N-24 հեռուստաալիքը:
Նշվում է, որ 3 մարդ ծանր վնասվածքներ են ստացել:
«Կրակ բացած անձն ինքնասպան է եղել: Ներկայումս անցկացվում է հետաքննություն, պարզվում են հանցագործության դրդապատճառները: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց»,- հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է Դորտմունդի դատախազության ներկայացուցիչը:
Սկզբում հաղորդվում էր, որ հրաձգությունը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում: Ոստիկանների տեղեկությամբ՝ խոսքը կարող է լինել հավաքական ինքնասպանության մասին:
Վարկած կա նաև, որ ողբերգության պատճառը վեճն է եղել: