Շվեյցարական De Witt ընկերությունը կթողարկի սահմանափակ քանակությամբ ժամացույցներ՝ կայսր Նապոլեոնի մազերից հատվածներով: Այս մասին հայտնում է The Local-ը:
Վաճառքի կհանվի մոտ 500 օրինակ: Մեկ մոդելի արժեքն է 8 հազար եվրո: Այդ շարքի բոլոր ժամացույցներում կլինի Նապոլեոնի մազի 0.5 միլիմետրանոց հատված:
Ընկերությունը Նապոլեոնի մազերի նմուշները ստացել էր հավաքածուից, որը պատկանել է Մոնակոյի դքսության ընտանիքին, և որը վաճառվել էր Փարիզում նոյեմբերի կեսին:
De Witt-ը աճուրդում ծախսել էր 29.6 հազար եվրո: