Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը նոյեմբերի 23-ին «1+1» հեռուստաալիքի եթերում հեռարձակված ծրագրի առնչությամբ, որը նվիրված է եղել ԼՂ հակամարտությանը: Այս մասին ասվում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ըստ Ադրբեջանի դեսպանատան՝ հեռուստաալիքի լրագրողները «15 հանրապետությունների» հաղորդում են պատրաստել, որը «սևացնում է Ադրբեջանի Հանրապետության հասարակական-քաղաքական համակարգը, հաջողությունները, որոնց նա հասել է անկախության տարիներին, աղճատում է ԼՂ հակամարտության էությունն ու պատճառները»՝ գովելով Հայաստանը և ԼՂ-ում նրա ռեժիմը:
Դեսպանատունը բողոքի նամակ է ուղարկել ալիքի ղեկավարությանը և տեղեկացրել, որ հաղորդումը պատրաստած լրագրողներ Կոնստանտին Անդրիյուկը և Դմիտրի Վոլկովն ընդգրկվել են Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում: