Aravot.am-ը գրում է. «Ժողովրդի պահանջն է գնալ դեպի արդար իշխանություն, արդար պետականություն: Համաժողովրդական շարժումը պետք է ունենա ընդգծված լիդեր: Պատրաստ ենք աշխատելու և համախմբվելու ձեր շուրջ, պարո՛ն Ծառուկյան, ընդունելով ձեզ, որպես լոկոմոտիվ՝ այս շարժման: Պատրաստ ենք ձեր կողքը կանգնելու մինչև վերջ»,- օրերս ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, հայտարարելով, որ միանում է եռյակին՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը այսպես գովերգում էր ԲՀԿ առաջնորդին:
Թե իրականում ԲՀԿ-ի ու ընդհանրապես եռյակի ուժերի մասին ինչ կարծիք ունի Տիգրան Կարապետյանը և ինչքան քար է նետել նրանց վրա՝ պարզ է դառնում, երբ արխիվից հանում ենք Տիգրան Կարապետյանի վերջին մի քանի տարիների ասուլիսներում արված հայտարարությունները: Այսպես, 2012-ի մարտի 6-ի ասուլիսում Տիգրան Կարապետյանը, ԲՀԿ-ի մասին ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, որ այն փողի կուսակցություն է և ժողովրդին «շան տեղ չի դնում»:
Մանրամասները՝ Aravot.am-ում