Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուս-աբխազական պայմանագիրն իսպառ փակում է աբխազական երկաթուղու շահագործման հեռանկարները

Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության և ինտեգրման մասին պայմանագրի նախագծին զուգահեռ, որն, ըստ էության, ոտնձգություն է Վրաստանի տարածքային ամբողջականության հանդեպ, Ռուսաստանը նախատեսում է Աբխազիայի հետ իրականացնել տարանցիկ երկաթուղային հաղորդակցություն՝ Սուխում-Թբիլիսի-Երևան ուղղությամբ: Երկաթուղային հաղորդակցություն, որը Հայաստանին անհրաժեշտ է ԵՏՄ անդամակցությունից հետո ԵՏՄ շուկայի հետ ընդհանուր սահման ունենալու համար:

«Հնարավոր ենք համարում մյուս գործընկերների հետ համատեղ մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել այնպիսի նախագիծ, ինչպիսին է, օրինակ, տարանցիկ երկաթուղային հաղորդակցությունը Սուխում-Թբիլիսի-Երևան ուղղությամբ»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպումից հետո:

Պուտինի խոսքով՝ նման նախագծերի իրականացումը պայմաններ կստեղծի բոլոր շահագրգիռ կողմերի միջև հարաբերությունների զարգացման համար՝ այն դեպքում, երբ Թբիլիսին չունի Աբխազական երկաթուղին վերագործարկելու ցանկություն և շահագրգռվածություն: Ի դեպ, Թբիլիսին սա մեկնաբանել էր նախարարների մակարդակով:

Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության և ինտեգրման մասին պայմանագրի նախագիծն է՛լ ավելի է բարդացնում Աբխազական երկաթուղու շահագործման հեռանկարները: Հոկտեմբերի 13-ին Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել Ռուսաստանի հետ «Համագործակցության և ինտեգրման մասին» պայմանագրի նախագիծ, որով նախատեսվում է տնտեսության, սոցիալական և կրթական ոլորտներում Աբխազիայի՝ ռուսական չափորոշիչներին մոտեցում, ինչպես նաև միասնական հրամանատարությամբ միացյալ զորամիավորումների ստեղծում:

Օրինագծով նախատեսվում է Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորամիավորումների ստեղծում՝ արտաքին ագրեսիային դիմակայելու և սահմանների համատեղ պաշտպանության համար: Ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարը նշանակվում է Ռուսաստանի կողմից: Զորամիավորումը ռազմական պատրաստվածության մատակարարման և դրամական ապահովման միասնական չափորոշիչներ կունենա, որոնց պետք է հասնել երեք տարում, ընդ որում՝ այս ամենի համար վճարելու է Ռուսաստանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի առաջնորդ Ռաուլ Հաջիմբան երկուշաբթի ստորագրել էին պայմանագիր՝ դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին: Պայմանագիրն Աբխազիային կերաշխավորի սոցիալական չափորոշիչների փուլային բարձրացում ռուսական մակարդակի:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հասցրել է մեկնաբանել պայմանագրի նախագիծը՝ նշելով, որ այդ պայմանագիրը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված հերթական քայլն է, և այդ փաստաթղթի ձևակերպումը անվտանգության առումով կվատթարացնի իրավիճակը Սև ծովի ջրավազանում և Կովկասյան տարածաշրջանում: Մարգվելաշվիլին երկրի օրենսդիր մարմնին կոչ է արել ամենակարճ ժամկետներում քննարկել ստեղծված իրավիճակը և մշակել դիրքորոշում, որի հիման վրա կգումարվի Ազգային անվտանգության նիստ, և կծրագրվեն իրավիճակի կայունացմանն ուղղված հետագա քայլերը: Նա նաև միջազգային հանրությանն է կոչ արել համապատասխան արձագանք տալ «Վրաստանի ինքնիշխանության և անկախության դեմ ձեռնարկված հերթական քայլին»:

Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ պայմանագրի ստորագրումը և իրականացումը «լուրջ սպառնալիք կներկայացնի վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը և կվնասի ժնևյան բանակցություններին»:

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին նշել է, որ Վրաստանը փոխզիջումների չի գնա տարածքային ամբողջականության հարցում: Վարչապետի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը համաձայնագիրը գնահատում է որպես Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլ՝ ուղղված վրացական տարածքի փաստացի բռնակցմանը:

Ղարիբաշվիլին հաստատում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրին, խախտում միջազգային իրավունքի սկզբունքները և լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և ընդհանուր առմամբ՝ եվրոպական անվտանգության համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելին նշեց, որ Պուտինը ցանկանում է երկաթուղու շահագործում՝ այն դեպքում, երբ զբաղվում է վրացական տարածքների բռնակցմամբ: Այս երկուսը միասին դժվար է պատկերացնել: «Եթե նա որոշել է ողջ Վրաստանը բռնակցել, ապա այդ դեպքում ակնհայտ է, որ պրոյեկտն իրագործելի է: Իսկ առանց ողջ Վրաստանի բռնակցման, այդ պրոյեկտը հազիվ թե իրականացվի՝ հատկապես ստորագրված Աբխազիա-ՌԴ պայմանագրի դեպքում»,- մեկնաբանեց Ալեքսանդր Ռոնդելին: Վերջինս ասաց, որ դժվար է հասկանալ, թե ինչպես կարելի է համադրել բռնակցումն ու ձեռք մեկնումը:

«Ես չեմ տեսնում, որ Պուտինը ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Վրաստանի հետ, ես տեսնում եմ, որ նա ցանկանում է վերահսկել մեր ողջ երկիրը, մինչդեռ հարաբերություններ զարգացնելն այլ բան է. այն, ինչ նա է անում, զարգացում չէ, դա գրավում է, դա իմպերիալիզմ է: Նա միգուցե այդպես է պատկերացնում հարաբերությունների զարգացումը»,- ասաց Ռոնդելին:

Վերջինս պարզաբանեց, որ Աբխազական երկաթուղու շահագործումը կախված է մի շարք բարդ քաղաքական խնդիրների լուծումից: Նրա համոզմամբ` երկաթուղին կշահագործվի, եթե Վրաստանը և ՌԴ-ն լուծեն իրենց միջև առկա մի շարք քաղաքական խնդիրները` հատկապես տարածքային հարցերը: Սակայն, ըստ վրացի քաղաքագետի, այդ հեռանկարն ավելի ու ավելի աղոտ է դառնում, երբ Ռուսաստանը 2008թ. օկուպացնելով Աբխազիան և Հարավային Օսիան՝ այսօր արդեն բռնակցում է Աբխազիան: «Ցավոք սրտի, Հայաստանն այս ամենի տարանցիկ զոհն է, և դուք չեք մեղավորը և ոչ էլ մենք»,- ասաց Ռոնդելին:

Իր հերթին Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում հերքեց նմանատիպ պրոյեկտի շահագործման հնարավորությունը Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստորագրված աննախադեպ պայմանագրի պայմաններում: Նա ևս մեկ անգամ նշեց, որ Աբխազական երկաթուղին կարող է շահագործվել Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո: Իսկ տեղի ունեցածը, նրա խոսքով, դրական հույսեր չի ներշնչում, եթե ոչ՝ հակառակը:

«Մենք հարգում ենք Հայաստանի ազգային շահերը, բայց առաջին հերթին հարգում ենք մեր շահերը. այս պահին այդ պրոյեկտը նպատակահարմար չէ Վրաստանի համար, և իշխանությունները դրա շուրջ քննարկումներ չեն սկսի: Վրաց հասարակությունը դա չի ընդունի»,- ասաց Սոսո Ցինցաձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում