Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Ավագանու ԲՀԿ խմբակցությունը դեմ է աշխատավարձերի բարձրացմանը

Երևանի ավագանու նոյեմբերի 26-ին գումարված հերթական նիստի քննարկումների շրջանակում ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը հանդես է եկել ելույթով, որում, մեջբերելով 2015 թվականի բյուջեի նախագծի ցուցանիշները, նշել է, որ բյուջեի կանխատեսվող 4% աճի պարագայում էական գումարներ է նախատեսվում ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, ինչը, ըստ բանախոսի, նպատակահարմար չէ:

«Խմբակցությունը քննարկել է հարցի և՛ քաղաքական, և՛ սոցիալական, և՛ բարոյական, և՛ ֆինանսական, և՛ իրավաբանական բոլոր կողմերը ու տեսել ենք մեծ մտահոգություններ, և այն պատասխանատվությունը, որ այսօր դրվում է Երևանի ավագանու վրա, ես կարող եմ ասել, որ առնվազն խնդրահարույց եմ համարում: Ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու», – նշել է Թամարա Պողոսյանը:

Հարկ է նկատել, որ թեև բյուջետային գործընթացը ինչպես Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում, այնպես էլ Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի նախագծի և Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի նախագծի հանրային լսումների ժամանակ մանրամասն ներկայացվել ու նշվել էր և՛ համայնքային ծառայողների, և՛ մանկապարտեզների ու գրադարանների աշխատողների աշխատավարձերի բարձրացման ու դրա հատկացման վերաբերյալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որևէ առարկություն դրա վերաբերյալ չէր ներկայացրել: Ավելին, հավանություն էր տվել ու կողմ քվեարկել նույն խմբագրմամբ ավագանու քննարկմանը ներկայացնելուն: Սույնը հաշվի առնելով՝ առնվազն տարակուսելի էր բյուջետային հիմնավորումներով աշխատավարձերի բարձրացման հարցում խմբակցության դիրքորոշումը:

Վերոնշյալից ելնելով՝ նիստը վարող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է. «Հարգելի ավագանիներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ բյուջետային գործընթացի շրջանակում Երևանի ավագանու անդամներին մենք առաջարկել ենք 2015թ.-ի հունվարի 1-ից բարձրացնել շուրջ 7000 աշխատակիցների աշխատավարձերը: Խոսքը համայնքային ծառայողների, մանկապարտեզների աշխատակիցների և գրադարանների աշխատակիցների մասին է: Նաև տեղեկացնեմ, որ համայնքային ծառայողների աշխատավարձերը չորս տարի առաջ են բարձրացվել, իսկ մանկապարտեզների և գրադարանային աշխատողների աշխատավարձերը 10-ից ավելի տարի է չեն բարձրացվել: Եվ այսօր մենք ունենք այն միջոցները, այն հնարավորությունները, որ 7000 աշխատակիցների աշխատավարձեր բարձրացնենք: Ավագանու Հանրապետական խմբակցությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը երկար քննարկել են հարցը, և եկել ենք այն եզրակացության, որ, այո՛, մենք պե՛տք է 7000 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում նախաձեռնենք և հնարավորություն տանք այդ 7000 ընտանիքներին, որ կարողանան մինիմալ աշխատավարձից բարձր աշխատավարձ ստանան», – շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում