Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Հիմնադրամը պետք է լիովին ապաքաղաքականացվի, այլապես նվիրատվությունները գնալով կնվազեն

Այս տարի ևս նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 27-ին, կկազմակերպվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2014-ը: Այս անգամ էլ դրամահավաքի հանգանակությունները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական վերակառուցմանը, որը կիրականացվի ծրագրի երկրորդ փուլով: Անցած տարի հավաքված 22 միլիոն 660 հազար դոլար նվիրատվությունն ու նվիրատվության խոստումները ևս պետք է ուղվեին ավտոճանապարհի այս հատվածի շինարարությանը:

Ըստ հիմնադրամի՝ անցած տարի նվիրաբերված գումարներով ընթացիկ տարում իրականացվել են լայնածավալ հողային աշխատանքներ, որոնք կավարտվեն տարեվերջին: Շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթևեկելի հատվածը, որն ավարտին կհասցվի այս տարվա հանգանակության շնորհիվ:

Նշենք, որ ավանդաբար մինչ գլխավոր հեռուստամարաթոնը Սփյուռքում բարեգործական ճաշ-դրամահավաքներ են կազմակերպվում, որոնց ժամանակ նույնպես բավականին գումար է հավաքվում: Դրամահավաքի որոշիչ գումարը հիմնականում հավաքվում էր Ռուսաստանում հայտնի հայ գործարարների և Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ճաշկերույթի ժամանակ: Այս տարի Սփյուռքի եվրոպական հատվածում ճաշ-դրամահավաքներ կազմակերպվել են, իսկ Ռուսաստանում՝ ոչ: «Հայաստան» հիմնադրամից պարզեցինք, որ նոյեմբերի 19-23-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ Համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որն արձանագրել է ավելի քան 1.37 միլիոն եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում: Դրամահավաքին իրենց հանգանակություններով մասնակցել են ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի հայ համայնքները, իսկ Հունաստանի հայ համայնքը մարաթոնին միացել է նոյեմբերի 22-23-ը Հունաստանում անցկացված դրամահավաքով:

Ըստ համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայից տրվել է 1.246.344 եվրոյի նվիրատվության խոստում, Գերմանիայից՝ 71.345 եվրո, Շվեյցարիայից՝ 31.726, Հունաստանից՝ 21 հազար, իսկ Բելգիայից՝ 6.հազար եվրոյի խոստում:

Մեր հարցին, թե որն է պատճառը, որ Ռուսաստանում այս տարի ճաշ չի կազմակերպվել, հիմնադրամի աշխատակիցն ասաց, որ ճաշի նախաձեռնողը Հայաստանի նախագահն է, բայց, հավանաբար, հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության ծանր վիճակը, այս տարի չի կազմակերպվել այդ ճաշկերույթը:

Լոսանջելեսաբնակ, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Համբիկ Սարաֆյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ տարեցտարի Սփյուռքում մարում է նվիրատվություն անելու ոգևորությունը, ինչի պատճառները տարբեր են՝ վստահության պակաս, Հայաստանի ներքաղաքական իրավիճակ, սոցիալական, օլիգարխիայի հետ կապված վիճակներ, անտարբերություն, որը սփյուռքահայերի մոտ բթացնում է հայրենասիրական զգացումները: «Համենայնդեպս, երբ հիմնադրամի ծրագիրը սկսվեց, և հույս կար, որ այն վերածվելու է ազգային տուրքի հասկացության, արդեն իսկ իրեն չի արդարացնում: Հավաքվող գումարը, որը տատանվում է 20-30 միլիոնի սահմաններում, իրենից առանձնապես ոչինչ չի ներկայացնում, եթե հաշվի առնենք սղաճը և այլ գործոններ: Եվ հետո՝ համընդհանուր մասնակցությունը Սփյուռքում, Հայաստանում, ներքին Սփյուռքում՝ Ռուսաստանում, շատ մարդկանց մոտ պասիվություն է առաջացրել այն պատճառով, որ այն սովորական առօրյա է դարձել, կորցրել է իր կարևորությունը»,- ասաց Սարաֆյանը՝ հավելելով. «Եվ եթե սկզբնական շրջանում շատ սուր էր դրված Արցախի և Հայաստանի կայացման խնդիրը, շատ ավելի մեծ էր մարդկանց հրապուրանքը, շատ ավելի մեծ ուշադրություն կար հիմնադրամի գործունևոթյան շուրջ, և սփյուռքահայերը ոգևորված ուզում էին մասնակից լինել այդ գործընթացին, ապա տարիներ անց, ինքնաբերաբար, այդ մասնակցությունը նվազեց»:

Մեր զորւցակցի խոսքով՝ Սփյուռքում ապրող սովորական հայերը շարունակում են իրենց նվիրատվությունը անել նախկինի պես: Պասիվ են ոչ թե նրանք, այլ մեծ նվիրատվություններ անողները, մեծահարուստները: «Հիմա կարծեք թե դերերով փոխվել են: Հիմա ավելի շատ նվիրատվություններ անում են Հայաստանի և Ռուսաստանի մեծահարուստները: Իսկ Սփյուռքի մեծ նվիրատուները այլևս չեն ակնկալում, որ ամեն տարի պետք է խոշոր գումար նվիրաբերեն, քանի որ նրանք շուրջ տարի բարեգործական ծրագրեր են իրականացնում, նախաձեռնություններ են անում: Բայց, այո, միտում կա, որ մարդիկ այլևս շատ չեն կարևորում այս նվիրատվությունը: Սովորական է դարձել արդեն»:

Համբիկ Սարաֆյանի խոսքով՝ շատ հարցեր էլ կապված են Հայաստանի քաղաքական իրավիճակի հետ: Անցնող տարիների իրավիճակն իր ազդեցությունը թողել է մարդկանց վրա: «Նույնիսկ Ամերիկայում ընտրությունների ժամանակ, եթե թեկնածուն դուր չի գալիս այդ խոշոր դոնորներին, նա չի կարողանում ստանալ այդ մեծահարուստների ձայները և հովանավորությունը: Նույնն էլ Հայաստանում է»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ քանի դեռ ուշ չէ, պետք է վերականգնել այդ վստահությունը և դրամահավաքի կարևորությունը, որ այն չդառնա սովորական մի երևույթ, ինչի համար անհրաժեշտ է նոր մոտեցումներ ցուցաբերել: «Նոր մոտեցումներ են պետք: Հավանաբար անհրաժեշտ է հիմնադրամը դուրս բերել քաղաքական իրավիճակից, վարչակարգից: Այն պետք է դառնա իսկապես անկախ գործող մարմին, որին ամբողջ հայությունը մասնակից կդառնա: Թե չէ՝ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է: Հոգաբարձուների խորհուրդը կազմված է Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչներից: Արևմտյան Ամերիկայում գործում է հիմնադրամի մարմինը իր անդամներով, տնօրենների խորհրդով: Այսինքն՝ ամեն ինչ տեղում է, բայց ոգին է պակասում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում