Իտալացի լեգենդար պաշտպան Ալեսանդրո Նեստան որոշել է վերսկսել մարզական կարիերան:
38-ամյա Նեստան դեկտեմբերի 5-ից հանդես է գալու հնդկական «Չեննայ» ակումբում՝ թիմի կազմում անցկացնելով մրցաշրջանի մնացած հատվածը:
Նեստայի վերջին ակումբը եղել է «Մոնրեալ»-ը: 2013թ. հոկտեմբերին նա հայտարարել էր մարզական կարիերայի ավարտի մասին:
«Չենայ»-ի կազմում հանդես են գալիս մի շարք հանրահայտ ֆուտբոլիստներ՝ Էլանոն, Էրիկ Ջեմբա-Ջեմբան, Միկայել Սիլվեստրը: Մարկո Մատերացին թիմի խաղացող մարզիչն է: